«Փյունիկ»-«Արարատ» հանդիպման վայրը փոփոխվել է
SPORTՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է, որ նախկինում նախատեսվել էր խաղն անցկացնել Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ապրիլի 30-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայանալիք խաղը կսկսվի ժամը 19:00-ին: Այդ խաղում պարտության դեպքում «Փյունիկ»-ը զգալիորեն կնվազեցնի չեմպիոնության համար պայքարելու հավանականությունը՝ թույլ տալով մրցակիցներին ակտիվանալ:
Ապրիլի 30-ին կայանալիք 24-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Բանանց» և «Միկա»-«Շիրակ» հանդիպումները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



