Բնական բաղադրատոմս՝ մազերի աճը խթանելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մազաթափության, ճաղատության պատճառներից ամենատարածվածը տարիքն է։ Սակայն մազաթափության վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են միջավայրի աղտոտվածությունը, սթրեսը, սննդի մեջ առկա տոքսինները։ Մազաթափությունը մեծ խնդիր է դարձել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։
Այս բնական միջոցը կօգնի խթանել մազերի աճը և խուսափել ճաղատությունից։
Բաղադրատոսմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 ճաշի գդալ գերչակի յուղ
• 1 ձվի դեղնուց
• 1ճաշի գդալ մեղր։
Այս 3 բաղադրիչները լցնել տարայի մեջ և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Այն քսել գլխամաշկին, գլուխը ծածկել տոպրակով և պահել 2 ժամ։ Մազերը լվանալ շամպունով։
Այս բաղադրատոմսը կօգնի ունենալ առողջ մազեր, գեղեցիկ տեսք ու կվերականգնի ինքնավստահությունը։
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



