Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ
POLITICSՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 27-ին հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։
Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում մանրամասներ չի հայտնել, ընդամենը ասել է. «Մենք մեր կուսակցության նախագահի հետ քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական հարցեր»։ Քննարկվել է նաեւ Ընտրական օրենսգիրքը, որի քննարկումներն այժմ ընթանում են խորհրդարանում։
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշել է, թե քննարկվել են ընդամենը տեխնիկական հարցեր, որոնց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



