Facebook-ը շահույթի գրեթե եռակի աճ է արձանագրել
LIFEFacebook ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի առաջին եռամսյակում 195 տոկոսով շահույթի աճի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նշված ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 512 մլն դոլարի դիմաց:
Նման աճը բացատրվում է, մասնավորապես, գովազդից եկամուտների ավելացմամբ, որոնք կազմել են 5,2 մլրդ դոլար:
Facebook-ը հասույթը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավեի է, քան մեկ տարի առաջ:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ անցյալ տարվա համեմատությամբ ակտիվ օգտատերերի թվի աճ է արձանագրել 15 տոկոսով: Այդ ցուցանիշը կազմել է 1,65 մլրդ մարդ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



