Թուրքական հրետանին ԻՊ-ին պատկանող տանկ է ոչնչացրել Սիրիայի տարածքում
INTERNATIONAL NEWSԹուրքական հրետանին հուլիսի 31-ին Սիրիայի հետ սահմանի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետությանը» պատկանող տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տանկը գտնվում էր թուրքական Գազիանթեփ նահանգի մերձակայքում՝ սիրիական Ջարաբաուս քաղաքից ոչ հեռու, ԻՊ-ի վերահսկողութ յան տակ: Վերոնշյալ շրջանում իսլամիստները շարունակում են ականապատման գործողությունները՝ կանխելով թուրքական հնարավոր ցամաքային գործողությունները:
Բացի դրանից, գիշերվա ընթացքում Ջարաբլուսի շրջանում պայթյունների և ռազմական ինքնաթիռների ձայներ են լսվել: Տեղեկություններ կան, որ միջազգային դաշինքը հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



