Ֆրանսիացիների մեծամասնությունն զգուշանում Է երկրում սոցիալական պայթյունից
INTERNATIONAL NEWSElabe-ի կողմից հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ Ֆրանսիացիների 78 տոկոսն այն կարծիքին Է, որ երկրում «սոցիալական պայթյունի» մեծ վտանգ գոյություն ունի, 22 տոկոսը պատասխանել Է, որ սոցիալական ցնցման սպառնալիքը փոքր Է: Հարցումն անցկացվել Է BFM TV հեռուստաալիքի համար:
Բացի այդ, հարցվածների ճնշող մեծամասնությունը համամիտ չի եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն կարծիքին, որ երկրում կյանքը բարելավվել Է:
Ապրիլի 14-ի իր ելույթում Օլանդը նշել Էր, որ «ինքը բարելավում Է զգում» երկրում, ինչի մասին վկայում են տնտեսության աճի ցուցանիշ մեծացումը, ցածր դեֆիցիտը, հարկերի նվազումը:
Մինչդեռ հարցմանը մասնակցած ֆրանսիացիներն այլ կարծիքի են. 2 տոկոսը հայտարարել Է, որ «լիովին համաձայն Է» Օլանդի կարծիքին, 15 տոկոսն ասել Է, թե «որոշ չափով Է համաձայն», 83 տոկոսը «համաձայն չԷ այդ գնահատականին», նրանց 47 տոկոսը հայտարարել Է, որ «բնավ համաձայն չԷ»:
Ապրիլին ավելի վաղ IFOP սոցիալական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել Էր իր կատարած հարցման տվյալները, որոնց համաձայն՝ բնակչության շրջանում Ֆրանսուա Օլանդի ժողովրդականությունը հասել Է ռեկորդային ցածր մակարդակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



