Իրանում լռության օր Է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ
INTERNATIONAL NEWSԻրանում ապրիլի 28-ին լռության օր Է մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլից առաջ. Արգելված Է քաղաքական գովազդը եւ քարոզչական գործունեությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 29-ին, պայքար կծավալվի 290 տեղերից 68-ի համար: Դրան կմասնակցեն 136 թեկնածուներ՝ յուրաքանչյուր աթոռի համար 2-ական հավակնորդներ, որոնք ձայների պարզ մեծամասնություն են ստացել ընտրությունների առաջին փուլում, բայց չեն հաղթահարել 25 տոկոսի արգելքը:
Քվեարկության երկրորդ փուլին մասնակցող թեկնածուներից 53-ը ներկայացնում են պահպանողականների ճամբարը կամ Իսլամական հեղափոխության խիստ գծի սկզբունքային հետեւորդներին, 38-ը դասվում են բարենորոգչական-չափավոր թեւին, իսկ 45-ը անկախ թեկնածուներ են:
Ձայների վերջնական հաշվման եւ Դիտորդական խորհրդի ստուգման արդյունքում փետրվարի 26-ին կայացած քվեարկության առաջին փուլում մեջլիս Է անցել 222 թեկնածու: Նրանց միջեւ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. պահպանողականներն ստացել են ձայների 46 տոկոսը, բարեփոխումների կողմնակիցները՝ 37,5 տոկոսը, անկախ թեկնածուները 16,5 տոկոսը:
Ինչպես հայտնել Է Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրությունները կանցկացվեն 21 նահանգների 55 ընտրատարածքներում, դրանց մասնակցելու իրավունք ունեն 17 միլիոնից ավելի ընտրողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



