Թուրքիայում մեկ շաբաթում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETYՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Թուրքիայում: Ապրիլի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժը տեղի է ունեցել Վան քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ 22-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) ստորգետնյա ցնցումը՝ Վանից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս ապրիլի 22-ին 6.0 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Էկվադորի ափամերձ գոտում, զոհեր և ավերածություններ չկան: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Էկվադորի տարածքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



