Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերականգնմանը ԵՆԲ-ն կուղղի 51 մլն եվրոյի վարկ
ECONOMICSՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: «Ըստ պայմանագրի` տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 տրանշներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը:
Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ: