Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համաշխարհային բանկը պահպանում է Հայաստանի տնտեսական աճի 2 տոկոսի կանխատեսումը

ECONOMICS

 Համաշխարհային բանկն այս պահին չի փոփոխել Հայաստանում տնտեսական աճի 1.9-2 տոկոսի կանխատեսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: «Եթե դիտարկում ենք 2016-ի առաջին երեք ամիսների ցուցանիշները, տեսնում ենք, որ տնտեսությու նը դինամիկա է դրսևորել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ առաջին եռամսյակը, սովորաբար, բավականին լուրջ սեզոնայնության գործոնների ազդեցությունն է կրում` չենք կարող կանխատեսում անել ու ասել, որ տարվա մյուս հատվածներում ևս տնտեսական ակտիվություն կարձանագրվի: Այս պահին որևէ փոփոխության չենք ենթարկել տնտեսական աճի 1.9-2-ի շուրջ մեր կանխատեսումը և ուշի ուշով հետևում ենք տարբեր զարգացումների»,-նշեց Լորա Բեյլին:

Անդրադառնալով գազի ներկրման գնի նվազեցմանը` ՀԲ պաշտոնյան նկատեց, որ այն, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա սպառողների ու ընկերությունների կողմից կատարվող ծախսերի վրա, բայց ընդհանուր տնտեսական գործունեության մեջ դա մեծ ծավալ չի կազմի: «Օրինակ՝ էլեկտրաէներգիայի գինը շատ փոքր մասն է այն ծախսերի, որոնք կատարում են ընկերությունները: Մենք ավելի մեծ ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին այն շուկաներում, որոնք կարևոր են Հայաստանի արտահանման տեսանկյունից: Օրինակ, շատ հնարավոր է, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում որոշակի փոփոխություններ կատարվեն Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում, վերացվեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչը կբարելավի ռուսական տնտեսության վիճակը, որն էլ իր դրական արդյունքը կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-հույս հայտնեց Լորա Բեյլին:

Նա նաև անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին` նշելով, որ, եթե անցյալ տարին հրաշալի էր տնտեսության այդ ճյուղի համար, ինչը իր դրական հետքը թողեց, ապա այս տարվա մարտին արձանագրված վատ եղանակային պայմանները, հնարավոր է, բացասական անդրադառնան ընդհանուր բերքատվության ու մրգի արտադրության վրա: «Սակայն այդ հետևանքներն ավելի ուշ հայտնի կդառնան: Սրանք այն բոլոր ուղղություններն են, որոնց մենք շարունակելու ենք հետամուտ լինել ու պարզել` ինչպիսի ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-հավելեց պաշտոնյան:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced