ՀՀ կառավարությունը օժանդակություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախատեսված ծրագրերի իրականացման համար:
Գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանըհիշեցրեց, որ 2015 թվականին կառավարությունը ԼՂՀ-ին էր տրամադրել 23 միլիարդ 633.5 միլիոն դրամի վարկ: «Սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Ներկայացված նախագծով առաջարկվում է նշված խնդիրները կարգավորելու համար ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով «Միջպետական վարկ&nb sp;ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,5 միլիարդ դրամ սույն թվականի չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ միջոցների տրամադրումն աջակցություն է ԼՂՀ կառավարությանը՝ իրենց աշխատանքները սահուն կազմակերպելու համար: