Էլինա Դանիելյանը հաղթել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհուն
SPORTՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայուհին խաղացել է սպիտակ խաղաքարերով և հաջողության է հասել ուժեղ մրցակցի հետ պայքարում:
7-րդ տուրից հետո փոփոխվել է մրցաշարի առաջատարը: Վալենտինա Գունինան, հաղթանակ տոնելով Աննա Մուզիչուկի նկատմամբ, արդեն վաստակել է 4.5 միավոր և Ժաո Քսյուի ու Նանա Դզագնիձեի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցն առաջատարներից մեկն է՝ Նանա Դզագնիձեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



