Հրայր Մկոյանի թիմը հաղթեց «Սեյիփա»-ին
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցել է Իրանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրին: 28-րդ տուրի շրջանակներում Մկոյանի ակումբը՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ը մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է «Սեյիփա»-ին եւ հաղթել է 2-1 հաշվով:
Ամբողջական հանդիպում անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Մկոյանը խաղի ընթացքում հուսալի է գործել և օգնել է իր թիմին հաղթական հաշիվ պահել: Խաղի 44-րդ րոպեին Մկոյանը խաղը սպասարկած մրցավարի կողմից զգուշացվել է:
Հյուրընկալվելիս տոնած հաղթանակից հետո «Էսթեղլալ»-ը իր հաշվին ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է Իրանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Մայիսի 8-ին կայանալիք 29-րդ տուրում «Էսթեղլալ»-ի մրցակիցը կլինի «Տրակտոր»-ը, որն ընթանում է 4-րդ տեղում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



