Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Սեզոնային ալերգիա՝ «արցունքներով լցված գարուն». որո՞նք են հիմնական պատճառները

LIFE

Պոլինոզ՝ «Սեզոնային տանջանքների» մեղավորը

Սեզոնային ալերգիան տարվա որոշակի եղանակներին առաջացող ալերգիկ ռեակցիա է: Այն կարող է արտահայտվել կամ սեզոնային ռինոկոնյուկտիվիտի ու ռինիտի տեսքով, կամ էլ բրոնխիալ ասթմայի տեսքով: Սեզոնային ալերգիայի առաջացման պատճառը տարբեր բույսերի՝ ծառերի, ծաղիկների, նույնիսկ որոշ սնկերի և այլ բույսերի փոշին է: Սեզոնային, և առհասարակ ցանկացած տեսակի ալերգիայով տառապող մարդիկ հաճախ են գիշերը արթնանում խեղդոցից և անհանգստությունից, որոնք էլ խաթարում են քնի ընթացքը: Մի քանի նմանատիպ գիշերներ, և քնի խանգարումը պատրաստ է: Առաջանում է նևրոզի վիճակ, դյուրագրգռություն, 2-3  անքուն գիշերները ցանկացած մարդու մոտ կարող են առաջացնել հիստերիա և գերակտիվություն;

Հիվանդությունը անտեսելու հետևանքները.

Ալերգիայի հետ կատակները վատ վերջաբան են ունենում, այն կարող է բավական  լուրջ հետևանքներ ունենալ: Եթե ալերգիկ պրոցեսը մատնել անուշադրության, իսկ պացիենտների մեծ մասը հենց այդպես էլ անում է, կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ սպազմը կամ բրոնխիալ ասթման:

Գարնան կեսից մինչև ամառվա վերջը տևող տանջանքներ.
Սեզոնային ալերգիկ ռեակցիաները առաջանում են մոտավորապես ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում՝ ծառերի փոշուց, շարունակվել մինչև հուլիս ամսվա կեսը, ապա հերթը հասնում է ծաղիկներից ալերգիա ունեցողներին, իսկ այս շրջանը կարող է շարունակվել մինչ առաջին ձյունը: Օդում ալերգենների առկայությունը կախված չէ տարվա եղանակից, այլ ավելի շատ՝ ծաղկունքի սեզոնից:

Ալերգիա հրահրող ծառեր.
«Վնասակար» և ալերգիկ ծառերի մեջ առաջին տեղն է զբաղեցնում կեչին, դրան են հաջորդում լաստենին,  պնդուկի ծառը, թխկին,  հացենին: Իսկ օրինակ վատ համբավ ունեցող բարդին, որին ամեն ինչում մեղադրում են, ինքնին ընդհանրապես չի առաջացնում ալերգիա:

Ալերգիկներին «մխիթարողները».
Սեզոնային ալերգիան բուժող դեղամիջողները կարել է բաժանել մի քանի խմբի:

 

  • Հակահիստամինային, հակաալերգիկ դեղամիջոցներ, որոնք կարելի է օգտագործել ինչպես տեղային կերպով (կաթիլներ, սփրեյներ), այնպես էլ դեղահաբերի տեսքով: Մեր օրերում շուկայում առկա հակաալերգիկ դեղամիջոցների տեսականին շատ լայն է, ուստի դեղամիջոց ընտրելուց առաջ հարկ է համաձայնեցնել բժշկի հետ, որը կմանրամասնի տվյալ դեղամիջոցի հատկությունները: Բժիշկը,  դեղամիջոցը նշանակելուց առաջ, պիտի կարևորի ոչ միայն դրա արդյունավետությունը, այլև կողմնակի բարդություններին:
  • Հաջորդ խմբին են պատկանում ալերգիկ բորբոքումները բուժող դեղամիջողները: Դրանք են հիմնականում քթի և աչքի կաթիլներն ու սփրեյները:
  • 3-րդ խումբը  գլյուկոկորտիկոստերոիդ  տեղային կամ սիստեմային օգտագործման դեղամիջոցներն են: Սիստեմային դեղամիջոցները պետք է ընդունել այլ դեղամիջոցների անարդյունավետության դեպքում:


Ալերգիայի վրա դրական ազդող գործոններ.

Սեզոնային ալերգիայի ժամանակ ալերգիկ մարդկանց կարևոր է մշտապես տեղյակ լինել եղանակի տեսության մասին, քանի որ եղանակային գործոնները մեծ ազդեցություն են թողնում ալերգիկ մարդու վիճակի վրա: Անձրևոտ եղանակին փոշու պարունակությունը օդում գալիորեն նվազում է, իսկ քամոտ ու չոր եղանակին ընդհակառակը՝ բարձրանում:

Աղբյուրը՝ Doctors.am
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work