Թրամփի երկնաքերում կասկածելի փոշի են գտել, բժիշկները զննում են վեց մարդու
SOCIETYԲժիշկները նախազգուշական նպատակով մեկուսացրել են վեց մարդու, որոնք միլիարդատեր Դոնալդ Թրամփի երկնաքերում են գտնվել այն բանից հետո, երբ շենքում կասկածելի փոշի պարունակող նամակ Է ստացվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանց թվում, որոնց զննում են բժիշկները, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատիրոջ նախընտրական շտաբի աշխատակիցներ են եւ մի ոստիկան: Նախնական տվյալներով՝ կասկածելի ծրարը բացվել Է «Թրամփ-թաուեր» կոչվող բարձրաբերձ շենքի հինգերորդ հարկի գրասենյակում: Այդ շենքն օգտագործում են այն աշխատակիցները, որոնք միլիարդատիրջն օգնում են անցկացնելու ընտրարշավը:
ՈրեւԷ վտանգ ներկայացնում Է արդյոք փոշին, ներկայում պարզ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



