Yerevan, 17.September.2026,
00
:
00
BREAKING


«ՇոփԻնԱմերիկա» հարթակի շնորհիվ ԱՄՆ-ից ՀՀ ապրանքների առաքումը կիրականացվի առանց մաքսային զննության

ECONOMICS

 ՀՀ Ֆինանսների նախարարությունը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարել են «ՀայՓոստ»-ի նոր ծառայության՝ «ՇոփԻնԱմերիկա» հարթակի մեկնարկի մասին: Այդ մասին տեղեկացրին «ՀայՓոստ»-ի լրատվական ծառայությունից: 

ՀՀ Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:

ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության և նշված փոփոխությունների արդյունքում «ՀայՓոստ»-ը հնարավորություն է ունեցել պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող գնումների ընթացակարգը: Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: «ՀայՓոստ»-ի անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:

Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքների ներմուծման գործընթացի թափանցիկությանը և պետական եկամուտների ավելացմանը: ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շնորհիվ «ՀայՓոստ»-ը կարողացել է մշակել և գործարկել նոր ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար: Shopinamerica.am հարթակի միջոցով Հայաստանի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե  Կալիֆորնիայ ի Գլենդել քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից:  

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք: Այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի Կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է. «Մենք ուրախ ենք և հպարտ, որ մեկնարկում ենք «ՇոփԻնԱմերիկա» հարթակը և լիահույս ենք, որ Հայաստանի համար աննախադեպ այս ծառայությունը մեծ հաջողություն կունենա՝ շուկայական նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի սպառողների ու ձեռնարկատերերի համար և  արագ ու վստահելի ելք բացելով դեպի նոր հնարավորությունների աշխարհ: Գլենդելում գտնվող «ՀայՓոստ»-ի մեր նոր բաժանմունքը հնարավորություն է ընձեռում ապրանքների լայն տեսականի առաքելու ԱՄՆ-ից Հայա ստան արագ և ապահով կերպով՝ առանց մաքսակետով անցնելու անհրաժեշտության: Ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում գնորդները կարող են օգտվել ապրանքների՝ հարկերից ազատված ներմուծման հնարավորությունից: Այս յուրահատուկ հարթակը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կատարվող առևտրի ծավալների մեծացմանը: Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել մեր ծառայությունները մեր հաճախորդների կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով: Այսուհետ դուք կարող եք գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք ԱՄՆ-ում»:

Shopinamerica.am հարթակը կմեկնարկի ս.թ. oգոստոսի 1-ից:

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable