Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
SOCIETYԲարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ ապրիլի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից:
Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նրանց ներկայացրել են թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները, պատմական իրադարձությունների մանրամասները:
Պատվիրակները թանգարանի տպավորիչ շրջայցից հետո եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



