ԿԺԴՀ-ի դատարանն ԱՄՆ-ի քաղաքացուն 10 տարվա բանտարկության դատապարտեց լրտեսության համար
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի դատարանը կորեական ծագմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքացի Կիմ Դոն Չհոլին 10 տարվա բանտարկության Է դատապարտել լրտեսության մեղադրանքով եւ այն գործողությունների համար, որոնք ուղղված են եղել երկրում գործող հասարակական կարգի տապալմանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սինհուա» չինական գոծակալությունը:
62-ամյա Կիմ Դոն Չհոլը ձերբակալվել Է 2015 թվականի հոկտեմբերին, երբ ֆլեշ-կրիչ Է ստացել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մասին՝ գաղտնի տեղեկատվությամբ:
Ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում նա խոստովանել Է, որ կատարել Է Հարավային Կորեայի միավորման գործերի նախարարության առաջադրանքը եւ դրա դիմաց վարձատրություն Է ստացել: Նաեւ լուսանկարել Է տեղացի բնակչությանը՝ ԿԺԴՀ-ում մարդկանց ծանր կյանքը ցուցադրելու համար:
Մինչեւ 19 տարեկանը Կիմ Դոն Չհոլն ապրել Է Սեուլում, այնուհետեւ տեղափոխվել Է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ, որտեղ ստացել Է բարձրագույն կրթություն եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Նա ձերբակալվել Է 2015 թվականին ԿԺԴՀ-ի հյուսիս - արեւելքի Ռասոն առեւտրատնտեսական գոտում, որտեղ գտնվել Է ձեռնարկչական եւ բարեգործական գործունեության մասնակցելու պատրվակով:
Լուսանկարը` Reuters



