Վիլյուչինսկում հրդեհ է բռնկել ատոմային սուզանավում
SOCIETYՀրդեհ Է բռնկել Վիլյուչինսկում ՌԴ պաշտպանության նախարարության նավանորոգման գործարանում գտնվող ատոմային սուզանավում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նավաշինական ճյուղի մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ հրդեհը հաջողվել Է տեղափակել, սուզանավում Էներգետիկական կայանք եւ զենք չկան:
«Սուզանավում ոչ մեծ ծխոտում Է եղել ցռուկամասի հատվածում: Այժ այն տեղափակված Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ սուզանավից վաղուց են հանվել ատոմային Էներգետիկական կայանքը եւ զենքը, քանի որ 2000-ական թվականների սկզբից այն գտնվում Է օգտահանման մեջ: «Այնտեղ սոսկ նավամարմինն Է մնացել»,- հավելել Է աղբյուրը:
Նա ճշտել Է, որ 949 նախագծի «Անթեյ» ծածկագրով սուզանավը Ռուսաստանաի ռազմածովային նավատորմի կազմից հանվել Է 1998 թվականին:
Լուսանկարը` ТАСС
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



