Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Զուրաբյանն արտաքին վտանգի առջև իշխանությանը և ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անում

INTERNATIONAL NEWS

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Արցախի և Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին միասնականության կոչ է անում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լիելու Հայաստանի և Արցախի համար՝ նկատելով, որ թե իշխանությու նը, թե որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր պետք է ավելի լուրջ մոտենան այս ամենին և գիտակցեն, թե ինչ է կատարվում: «Ամենակարևոր խնդիրը, որ այս պայմաններում մենք պետք է լուծենք, մեր միասնականությունն է: Սակայն միասնականությունը միակողմանի չի լինում և ոչ էլ խոսքով է լուծվում: Դա առաջին հերթին գործ է: Այս առումով ավելի շատ գործ պետք է անեն իշխանությունները: Ընդդիմությունն այդ միասնականության առումով իր գործն արդեն արել է, իսկ իշխանությունները դա պետք է ցույց տան գործով, ոչ թե խոսքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պետք չէր զբաղվել Ընտրական օրենսգրքով՝ միաժամանակ նկատելով, որ այդ հարցով զբաղվել են միայն նրա համար, որ 2017թ. նշանակված են խորհրդարանական ընտրություններ, իսկ նոր Ընտրական օրենագիրքը պետք է ընդունվի մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: «Սա է միակ պատճառը, որ մենք զբաղվում ենք ու պետք է զբաղվենք Ընտրական օրենսգրքով»,- ասաց պատգամավորը:

Զուրաբյանի գնահատմամբ՝ իշխանությունները և ըննդիմությունը պետք է հասկանան, որ այս պահին լուծվում է ոչ թե իրենց կուսակցությունների շահը, գոյատևել կամ չգոյատևելու հարցը, այլ Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Պատգամավորը նշեց, որ ցանկանում է ուղերձ հղել իշխանություններին և որոշ ընդդիմադիր ուժերի: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության ընթացքում խորհրդարանի ղեկավարությունը թույլ է տվել կանոնակարգի խախտում, երբ քվեարկությունից առաջ թույլ չի տվել պատգամավորներին ելույթներ ունենալ վարման կարգի վերաբերյալ: «Մենք իշխանություններին  կոչ ենք անում հրաժարվել նման գործելաոճից, այլապես որևէ հավատ հանրության մեջ չի լինի, որ այս բարդ պայմաններում քաղաքական ուժերի միասնականությունը կարող է կայանալ»,- ընդգծեց նա:

Պատգամավորը հնչեցրեց նաև ուղերձ ուղղված ընդդիմադիր ուժերին: Նա որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի կոչ արեց զերծ մնալ իրական ընդդիմություն որոշելու քայլերից: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ իրական ընդիդմությանը միայն մեկ չափանիշ կա: Իրական է այն ընդդիմությունը,  որն իր քննադատության թիրախ համարում է միայն իշխանությունները: Դուք երբեք չեք տեսնի, որ մենք զբաղվենք որևէ ընդիմադիր քաղաքական ուժի քննադատությամբ: Մենք քննադատում ենք միայն իշխանություններին: Ճիշտ է՝ ապրիլի 2-ից հետո մենք ավելի զուսպ ենք դարձել, թեկուզ այդ զուսպ քննադատության թիրախը լինելու է, կա,  եղել է իշխանությունը: Սա շատ հստակ չափանիշ է: Ազգային միասնականություն նշանակում է առաջին հերթին այդպիսի գզվռտոցից զերծ մնալը՝ թեկուզ ընդդիմության շարքերում: Մենք պետք է հասկանանք, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը ազգային միասնականության այս գործընթացում պետք է դառնա ոչ թե կռվախնձոր, պետք է դառնա ոչ թե մանր մունր քաղաքական ինտրիգների դաշտ, այլ առաջին համերաշխության տարրը դառնա այդ ազգային միասնականության ճանապարհին: Դրա համար ենք մենք պնդել, որ կոնսենսուս լինի: Սա կարող է դառնալ մի կարևոր բաղադրիչ, որ գործով կապացուցի հայ ժողովրդի, քաղաքական ուժերի միասնականությունը արտաքին վտանգների առջև: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում զերծ մնալ մանր քաղաքական կոնյունկտուրայով թելադրվող քայլերից և փորձել հասնել կոնսենսուսի, ոչ մեկը թող չթաղի այդ կոնսենսուսի գաղափարը, մենք դրա կարիքն ունենք»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris