Համագործակցության հուշագիր` Դավթաշեն վարչական շրջանի և Մարալիկ քաղաքի միջև
SOCIETYԵրևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի համագործակցության շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հյուրընկալել է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու կողմերի միջև գործընկերային և բարեկամական կապեր հաստատելու փոխադարձ պատրաստակամությունը` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հեռանկարներն ու մի շարք բնագավառներում Դավթաշեն վարչական շրջանի հաջողված փորձը Մարալիկում ներդնելու հնարավորությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



