Աֆրիկյան պետությունների ղեկավարները քննարկում են փղերի բնաջնջման խնդիրը
SOCIETYՔենիայում բացվում Է փղերի բնակույթի պահպանմանը նվիրված գագաթնաժողովը, որին կմասնակցեն աֆրիկյան պետությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր եւ գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին:
Սպասվում Է, որ հանդիպմանը կմասնակցեն Քենիայի, Ուգանդայի եւ Գամոնի նախագահները:
Ըստ փորձագետների տվյալների՝ վերջին հարյուր տարվա ընթացքում աֆրիկյան փղերի թվաքանակը կրճատվել Է 90 տոկոսով, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում նրանք կարող են ամբողջովին անհետանալ:
Սպասվում Է, որ Քենիայի հանդիպումից հետո բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոչնչացվի ավելի վաղ բռնագրավված 105 տոննա փղոսկր:
Աֆրիկայում կա շուրջ 450-500 հազար փիղ: Սակայն ամեն տարի որսագողերի ձեռքով զոհվում Է ավելի քան 30 հազար կենդանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



