Բրիտանացի գյուտարարն իր ավտոտնակում թռչող մոտոցիկլետ է հավաքել
SOCIETYԲրիտանացի ինժեներ Քոլին Ֆյորզը տեսագրել Է ինքնաշեն հովերբայք, որն ինքն Է պատրաստել իր ավտոտնակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում հավաքած տեսահոլովակում նա դրանով մի քանի մետր թռչում Է՝ մոտավորապես 50 սանտիմետր պոկվելով գետնից: Մոտոցիկլետը պատրաստելու համար Ֆյորզն օգտագործել Է պտուտակներով երկու շարժիչներ, որոնք սկզբնապես նախատեսված Էին փարասեյլինգի համար:
Սթեմֆորդ քաղաքում բնակվող Ֆյորզը հայտնի Է իր արտասովոր գյուտերով: 2016 վականի ապրիլի սկզբին պատրաստել Է հրկիզող արկեր արձակող նռնականետ, իսկ 2013 թվականին հերթականությամբ ներկայացրել Է արագընթաց մանկական սայլակ եւ մոտոցիկլետի շարժիչով զուգարանակոնք, որը զարգացնում Է ժամում մինչեւ 88 կիլոմետր արագություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



