Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում

LIFE

 «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1-ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳոհարԳասպարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հայաստանյան մասնակիցը մարտական է տրամադրված:

« Եվրատեսիլ»-ը ևս մեկ հիանալի միջոց է, որ մեր ազգին հպարտանալու առիթ պարգևենք, որ 43-ից ավելի երկրներում 200 միլիոն հանդիսատեսի համար հնչի Հայաստան անունը: Արտիստի համար ամենակարևորը տրամադրվածությունն է, Իվետան իր կարիերան սկսել է մրցույթներից. այս առումով մենք հանգիստ ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Գոհար Գասպարյանը:  

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում: «Բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի»,-շեշտեց նա`հավելելով, որ շուտով հասանելի կլինեն Մուկուչյանի մրցութային LoveWave երգի cover և remix տարբերակները: Ընդ որում` cover տարբերակն ստեղծելիս երգչուհին համագործակցել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ, և այն համեմված է էթնիկ, ջազային ռիթմերով և ազգային գործիքների հնչողությամբ:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանըլրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանգիստ է, լարված չէ և շատ է գնահատում մարդկանց վերաբերմունքը:

«Բեմադրության հետ կախված փակագծերը չենք կարող բացել, ինձ հետ լինելու են հինգ բեք վոկալ երգչուհիներ: Ես ինձ ապահով եմ զգում, երբ նրանք ինձ հետ են: Մենք համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ, ով բավականին հետաքրքիր մտքեր ունի»,-շեշտեց նա:

Իվետա Մուկուչյանի խոսքով`ինքը ճամփորդել է Հայաստանով և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ, հուզմունք է առաջացնում: «Ես արդեն գիտեմ, թե իմ ընկերներին Հայաստանում ուր կտանեմ»,-ընդգծեց նա:

«Եվրատեսիլ-2016» մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը:

«Մրցույթը ևս մեկ առիթ է, որ մարդիկ իմանան, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Միայն հաջողություն եմ մաղթում, թող մեր հաղթանակների ամիս մայիսը ևս մեկ դրսևորում ունենա»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է:  Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո:  «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris