Հրապարակվել է Բարաք և Միշել Օբամաների առաջին ժամադրության մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
PHOTOBarometer.am-ը գրում է.
Հրապարակվել է "Սաութսայդը քեզ հետ Է" ֆիլմի թրեյլերը: Ժապավենը պատմում Է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի առաջին ժամադրության մասին, տեղեկացնում է thesource.com-ը:
1989թ. երիտասարդ իրավաբան Բարաք Օբաման ժամադրության հրավիրեց "դիմադրություն" ցույց տվող իր գործընկերուհուն` Միշել Ռոբինսոնին: ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Բարաք Օբաման ու նրա կինը հեռուստադիտողների համար պատմեցին Չիկագոյում տեղի ունեցած իրենց առաջին ժամադրության ուշագրավ մանրամասները:
Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Տիկա Սամպթերն ու Պարկեր Սոյերսը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



