Սեւանա լճի մակարդակը վերջին ութ օրում բարձրացել է վեց սանտիմետրով
SOCIETYՍեւանա լճի մակարդակը 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Արփա-Սեւան թունելային ջրատարով օրական Սեւանա լիճ մուտք է լինում 1 միլիոն 184 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ապրիլ ամսվա գումարայինով՝ 30 միլիոն 281 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ջրերի մուտքն այս տարվա ընթացքում կազմել է 9 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Վերջին ութ օրում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 6 սանտիմետրով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



