Ավտովթար Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի մոտ. Մեքենաներից մեկն անհայտ մակնիշի է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են անհայտ մակնիշի եւ «Օպել Աստրա» մակնիշի SS 495 GG համարանիշի ավտոմեքենաները, վերջինիս վարորդ` 36-ամյա Է. Կ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



