Խաչատուրովը չի մասնակցել «Զարյա»-ի խաղին
SPORTՄոլդովայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում Բալթիի «Զարյա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովը, մրցակցի դաշտում ուժերն է չափել «Շերիֆ»-ի հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Խաչատուրովի թիմը պարտվել է խոշոր` 0-3 հաշվով:
Չնայած «Զարյա»-ի կազմում հաշվետու խաղին հայտավորված է եղել նաև Խաչատուրովը, բայց հայ ֆուտբոլիստն այդպես էլ մնացել է պահեստայինների նստարանին` դուրս չգալով խաղադաշտ: «Շերիֆ»-ն իր հերթին հանդիպման առաջին գնդակը խփել է առաջին խաղակեսի վերջում, իսկ 2-րդ խաղակեսում մոլդովական ֆուտբոլի երբեմնի առաջատարը ևս 2 գնդակ է հեղինակել:
Ավարտված 24 տուրերից հետո «Զարյա»-ն իր հաշվին ունի 35 միավոր և գտնվում է 4-5-րդ տեղերում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



