«Արարատ-73»-ի ֆուտբոլիստը նշում է ծննդյան 70-ամյակը
SPORTԾննդյան 70-րդ տարեդարձն է ապրիլի 30-ին նշում լեգենդար «Արարատ-73»-ի պաշտպան Նորայր Մեսրոպյանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԽՍՀՄ-ի Բարձրագույն խմբում 337 հանդիպման մասնակցած Մեսրոպյանն այդ արդյունքով հայ ֆուտբոլիստների մեջ 3-րդն է:
Նորայր Մեսրոպյանը 1971 և 1976 թվականներինին դարձել է ԽՍՀՄ փոխչեմպիոն, 1973 թվականին «Արարատ»-ի կազմում դարձել է Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր: 2 անգամ ընդգրկվել է Սովետական միության 33 լավագույն ֆուտբոլիստների թվում (1971 և 1973 թթ.):
Չնայած Մեսրոպյանը գործել է պաշտպանությունում, սակայն իր երկարամյա կարիերայում երբեք կարմիր քարտ չի ստացել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



