Գաբուզյանը և Սուտովսկին հավասար միավորներով ավարտեցին շախմատային մրցաշար
SPORTՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա-75» շախմատային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում առաջատարների թվում գտնվող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է ավարտել 3-րդ տեղում ընթացող Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ռոմանովի դեմ պարտիան: «Արմենպրես»-ը հայտնում է, որ սպիատակ խաղաքարերով խաղացող Գաբուզյանը 9 տուրից հետո ունի 7 միավոր:
Մինչև 9-րդ տուրը Գաբուզյանի հետ հավասար 6.5 միավոր ուներ նաև Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին, ով միայն լրացուցիչ արդյունքներով էր գերազանցում հայ գրոսմայստերին: 9 –րդ տուրում իսրայելցին ոչ-ոքի է խաղացել 4-րդ հորիզոնականում ընթացող բելառուս Սերգեյ Ժիգալկոյի դեմ:
Մրցաշարի ավարտին կրկին երկիշխանություն է. Գաբուզյանը և Սուտովսկին ունեն հավասար միավորներ: Դեռևս հայտնի չէ, թե 9-րդ տուրից հետո ի վերջո ով կնվաճի առաջնության հաղթողի կոչումը: Մրցաշարի մրցավարներն այժմ լրացուցիչ հաշվարկներ են կատարում վերջնական հաղթողին որոշելու համար: