Սիրուհիներ եւ սիրեկաններ. ո՞վ, ու՞մ եւ ինչպե՞ս է կիսել
LIFEՍերն առեղծվածային երեւույթ է: Այսօր սիրում ես ինչ-որ մեկին, վաղը բաժանվում նրանից, եւ հանկարծ լսում, որ քո ընկերուհին սիրավեպ է սկսել նրա հետ:
Կա մի պարզ ճշմարտություն, չի կարելի սիրային հարաբերություններ հաստատել քո ընկերուհու կամ ընկերոջ նախկին սիրեցյալի հետ: Իհարկե, ոչ բոլորն են հետեւում այս խոսքին: Հենց այդ է պատճառը, որ Pop Sugar պորտալը կազմել է աստղերի սիրային եռանկյունիների ցուցակը:
Քամերոն Դիաս – Ալեքս Ռոդրիգես - Ջասթին Թիմբերլեյք- Քեյթ Հադսոն

Քամերոն Դիասն ու Քեյթ Հադսոնը, չնայած մտերիմ ընկերական հարաբերություններին, մեկ տարվա տարբերությամբ սկսել են հանդիպել նույն տղամարդու՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ըստ աղբյուրի՝ Քամերոնը սիրավեպ է սկսել Ռոդրիգեսի հետ միայն մեկ պատճառով. նա ցանկացել է վրեժ լուծել Հադսոնից, այն բանի համար, որ նա 2007թ-ին սիրային հարաբերություններ է ունեցել Ջասթին Թիմբերլեյքի հետ: Ի դեպ, Դիասն ու Ջասթինը բաժանվել են 2006թ-ին:
Սելենա Գոմես- Նիք Ջոնաս – Մայլի Սայրուս

Բոլորիս քաջ հայտնի Մայլի Սայրուսն ու Սելենա Գոմսը նույնպես ընդհանուր սիրեցյալ են ունեցել՝ Նիք Ջոնասը: Մայլին եւ Նիքը հարաբերություններ են սկսել 2006-2007, սակայն հաջորդ տարի Նիքն արդեն հանդիպում էր Սելենայի հետ: Զույգը միասին էր մինչեւ 2010թ:
Քեթի Փերի – Ջոն Մայեր – Թեյլոր Սվիֆթ

Այս երկու գեղեցկուհիները նույնպես սիրավեպ են սկսել նույն տղամարդու՝ Ջոն Մայերի հետ: Քեթին եւ Ջոնը հանդիպել են 2012 եւ միասին են եղել մինչեւ 2014թ-ի փետրվարը: Իսկ Թեյլորին Մայերի կողքին տեսել են 2009թ-ին, սակայն ոչ մեկ չգիտի, թե նրանց հարաբերությունները որքան են շարունակվել:
Թեյլոր Սվիֆթ – Թեյլոր Լոտներ – Սելենա Գոմես

Սվիֆթն ու Լոտները 2009թ-ին մոտ երեք ամիս ընկերություն են արել, սակայն մինչ այդ Լոտները եղել է Սելենա Գոմեսի սիրեկանը: Ի դեպ, Սելենան հարցազրույցների ժամանակ հաճախ է պատմել նրանց ծանոթության մասին եւ նշել, որ իրենց հարաբերությունները պարզապես «կախարդական էին»:
Նիք Քենոն – Քիմ Քարդաշյան – Նիք Լեյչի

Երկու մտերիմ ընկերներ Նիք Քենոնն ու Նիք Լեյչին 2006թ-ին սիրավեպ են սկսել Քիմ Քարդաշյանի հետ: Լեյչին հարցազրույցների ժամանակ հաճախ է որոշ մանրամասներ ներկայացրել իր եւ Քիմի սեռական կյանքից, իսկ Քենոնն ընդհակառակը՝ մշտապես մեղադրել է Քիմին իր եւ Մըրայա Քերիի հարաբերությունների վատթարացման մեջ:
Ջենիֆեր Լոպես – Փի Դիդի – Քամերոն Դիաս

Ջենիֆեր Լոպեսի եւ Փի Դիդիի սիրավեպը սկսվել է դեռեւս հեռավոր 1998թ-ին եւ ավարտվել 2001-ին: Սակայն 2008 – 2012թթ Փի Դիդին բուռն սիրային հարաբերություններ սկսեց Քամերոն Դիասի հետ:
2012թ-ի վերջին այս երկու գեղեցկուհիները հանդիպեցին «Ինչ սպասել, երբ դուք հղի եք» ֆիլմի նկարահանման հրապարակում, եւ այս ֆիլմի շրջանակներում տված բոլոր հարցազրույցների ժամանակ նրանք երկուսն էլ կատակել են այս թեմայի մասին խոսելիս:



