Սիրիայից արձակված հրթիռը պայթել է Թուրքիայի տարածքում. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSՍիրիայի կողմից արձակված երկու հրթիռներ պայթել են թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում: Դրա հետևանքով բազմաթիվ տներ ու մեքենաներ են վնասվել, վիրավորվել է 4 մարդ. հայտնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Բաբ շրջանից արձակված հրթիռներից մեկն ընկել է ավտոկայանատեղիում: Դրան պայթյունից վնասվել է 8 մեքենա, ինչպես նաև շրջակայքում գտնվող տներն ու այլ շինություններ:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել փողոցում: Դրա պայթյունից վնասվել է հարակից տունը, վիրավորվել է 4 մարդ:
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



