Թուրքական Ղազիանթեպում ահաբեկչություն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքական Ղազիանթեպ քաղաքի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել. մեկ ոստիկան զոհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Տեղեկություն կա նաեւ 13 տուժածի մասին: Գործակալության տվյալներով, ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունից անմիջապես հետո զինյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:
DHA-ը հաղորդում է, որ վիրավորների թվում 9 ոստիկան կա: Թաղամասը շղթայված է, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են մոտենում:
Ահաբեկչական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



