Դոմինիկյան նախագահը խոստացել է 400 հազար աշխատատեղ ստեղծել
INTERNATIONAL NEWSԴոմինիկյան նախագահ Դանիլո Մեդինան խոստացել է առաջիկա 4 տարիների ընթացքում 400 հազար աշխատատեղ ստեղծել եւ 830 հազար դոմինիկանցիների ազատել աղքատության ճիրաններից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Prensa Latina գործակալությունը:
Այս խոստումներն Ազատագրության Դոմինիկյան կուսակցությունից նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրից են: Ընտրությունները նախանշված են մայիսի 15-ին:
Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է գյուղացիներին տրամադրվող վարկերի գումարը հասցնել 70 մլրդ դոմինիկյա պեսոյի (ավելի քան 1.5 մլրդ դոլար), աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, ազատ տնտեսական գոտիներում 200 նոր ձեռնարկություն ստեղծել:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



