Առանց իմ ջանքերի Յացենյուկը մինչև այժմ վարչապետ կլիներ. Սաակաշվիլի
INTERNATIONAL NEWSՕդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր թիմի աշխատանքի շնորհիվ է Արսենի Յացենյուկը հրաժարական տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից, հայտնում է Gazeta.ru-ն:
«Եթե ես ոչինչ չանեի Ուկրաինայի մասշտաբով, Յացենյուկը մինչև այժմ կլիներ վարչապետի պաշտոնում»,- ասել է նա:
Նրա խոսքով` Յացենյուկին հեռացրել են ոչ թե խորհրդարանի ներսում, այլ «Մաքրման համար շարժման» շնորհիվ, որը ստեղծել է ինքը կողմնակիցների հետ և անցել է ողջ Ուկրաինայով:
Նա նշել է, որ իր աշխատանքից գոհ է միայն կիսով չափ, քանի որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը համենայն դեպս մնացել է իր պաշտոնում: «Կոռուպցիան կապեը մնացել են, իրար մեջ հարմարեցնելը մնացել է»,- պարզաբանել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



