Իսպանիայում հազարավոր մարդիկ պահանջել են աշխատատեղեր ստեղծել
INTERNATIONAL NEWSՀազարավոր իսպանացիներ փողոց են դուրս եկել Իսպանիայի տարբեր քաղաքներում, որպեսզի նշեն Մայիսի 1-ը՝ Աշխատավորների միջազգային օրը, և հիշեցնեն քաղաքական գործիչներին իրենց պահանջների վերաբերյալ՝ աշխատավարձի բարձրացում, գործազրկության դեմ պայքար և աշխատանքային պայմանների բարելավում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Աշխատավորների միջազգային օրը, ինչպես այն պաշտոնապես կոչվում է Իսպանիայում, նշվում է 126-րդ անգամ: Մայիսմեկյան առաջին ցույցը Մադրիդում տեղի է ունեցել 1890թ.:
Ընդհանուր առմամբ երկրում 76 ցույց է անցկացվել կիրակի օրը: Մի քանի ցույց անց է կացվել մայրաքաղաքում: Ամենամարդաշատը «Աշխատավորների համընդհանուր միության» և «Աշխատավորական հանձնաժողովների արհմիութենական կոնֆեդերացիայի» կազմակերպած երթն է եղել, որն անցել է կացվել «Ընդդեմ սոցիալական աղքատության և ցածր աշխատավարձի. աշխատանք և իրավունք» կարգախոսով:



