ԲԲԿ-ն համարում է, որ Դամասկոսն օգտագործում է հրադադարը՝ զորքերը Հալեպին մոտեցնելու համար
INTERNATIONAL NEWSՍիրիական ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) պատվիրակության ղեկավար Ասադ ազ Զոուբին համարում է, որ Սիրիայի իշխանություններն օգտագործում են Դամասկոսի և Լաթաքիայի արվարձաններում «լռության ռեժիմը»՝ զորքերը Հալեպին մոտեցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Լաթաքիայում և Արևելյան Գուտայում հրադադարը հարկավոր է միայն այն բանի համար, որ կառավարությունը կարողանա զորքերը տեղափոխել Հալեպի մոտ»,- հայտարարել է ԲԲԿ ներկայացուցիչը Sky News Arabia հեռուստաալիքին:
Երկուշաբթի օրվանից բնակելի թաղամասերը, ներառյալ Հալեպ քաղաքի կենտրոնը, ահաբեկիչների կողմից ենթարկվել են զանգվածային ականանետային և հրթիռային գնդակոծության:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



