Պակիստանում 33 մարդ մահացել է քաղցրավենիքներից թունավորումից
INTERNATIONAL NEWSՊակիստանի Փենջաբ շրջանում ավանդական քաղցրավենիքներից թունավորվելու հետևանքով մահացել է 33 մարդ, այդ թվում հինգ երեխա, հայտնում է Daily Mirror-ը:
Մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է այն բանից հետո, երբ կերել են լադուս` պակիստանյան ավանդական կոնֆետներ:
Ոստիկանությունը ձերբակալել է այն փռի երկու տերերին և մեկ աշխատողին, որտեղից գնել էին քաղցրավենիքները երեխայի ծննդյան օրվա համար:
Փռի կողքին գտնվում է թունաքիմիկատների խանութ, որը ներկա պահին գտնվում է վերանորոգման մեջ: Ինչպես նշում է պարբերականը` խանութի տերերը փռում են թողել քիմիկատներով փաթեթ, որը, հնարավոր է՝ օգտագործվել է քաղցրավենիքներ պատրաստելու համար:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



