«Լեսթեր»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ռանիերիին ու Մահրեզին
SPORT«Լեսթեր»-ի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ու կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի հետ:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ծրագրվում է մարզչի և ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Իտալացի մասնագետին կառաջարկվի 3 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ (ներկայիս աշխատավարձի կրկնապատիկը), իսկ Մահրեզին՝ 75.000 ֆունտ շաբաթական (այդքան է վաստակում նաև թիմի մյուս առաջատարը՝ Ջեյմի Վարդին):
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ը մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության հասնելուն: Թիմն ակտիվում ունի 77 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ին գերազանցում է 8 միավորով: Եթե «Տոտենհեմ»-ը 36-րդ տուրում արտագնա խաղում չհաղթի «Չելսի»-ին, ապա արդեն այս տուրից հետո «Լեսթեր»-ն Անգլիայի չեմպիոն կդառնա: