Ռոնալդուն վերսկսել է մարզումները
SPORTՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքից հետո մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը:
Վերջինս վնասվածքի պատճառով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ (0:0) հանդիպումը:
Պորտուգալացին այսօրվա մարզման ընթացքում աշխատել է գնդակով,- տեղեկացնում է մադրիդյան ակումբի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:
Հավելենք, որ «Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին: Հանդիպումը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



