Ֆլորիդայում ավտովթարից վեց մարդ է զոհվել, ներառյալ չորս երեխաներ
SOCIETYԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վեց մարդ Է զոհվել, ներառյալ չորս երեխաներ, եւս երեքը վիրավորվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել նահանգի հարավում լույս մայիսի 1-ի գիշերը: Պալմ Բիչի շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել հանդիպական գոտի:
Երեք մարդ մահացել Է տեղում, եւս երեքը՝ հոսպիտալացումից հետո: Նաեւ նշվում Է երեք տուժածների մասին, որոնցից մեկը երեխա Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



