Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայի արագ շախմատի մրցաշարում
SPORTԻսպանիայում կայացած «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հիանալի արդյունքի է հասել: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Գրիգորյանը 9 հնարավորից 8 միավոր է վաստակել, ինչը թույլ է տվել հռչակվելու մրցաշարի հաղթող:
«Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, ով գրավել է 4-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստների հետ Իսպանիայի մրցաշարին մասնակցել են 12 երկրի 129 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Այժմ Կարեն Գրիգորյանը ուղևորվելու է Մոնտենեգրո, որտեղ պետք է մասնակցի «Ցետինյե-2016» շախմատային բաց մրցաշարին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



