Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Մինասյանը համոզված է, որ Ալիևի նոր արկածախնդրությունը կավարտվի Ադրբեջանի անփառունակ պարտությամբ

INTERNATIONAL NEWS

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը սին է համարում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշելու եղանակով  հայկական կողմը դուրս է եկել բանակցային գործընթացից: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտի ամենակարևոր սկզբունքներից մեկից՝ ուժի չկիրառման սկզունքից: «Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում: Նախագահը հստակ հայտարարել է, որ հարկավոր է շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, պետք է լինեն հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր արկածախնդրության: Սա է միակ տարբերակը բանակցությունները վերսկսելու համար: Միայն այս դեպքում իմաստ կունենա սկսել բանակցությունները: Այս առաջարկները նոր չեն դրվել սեղանին: Հետաքննության մեխանիզմների  ներդրման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս խոսել են, սակայն Ադրբեջանը մերժել է: Ուստի սին են ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից: Այդ առաջարկների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ հայկական կողմը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել՝ հենվելով պատերազմում ձեռք բերած հաջողությունների վրա, իսկ ադրբեջանական կողմի տարբերակը կամ այդ պայմաններն ընդունելն ու բանակցություններին վերադառնալն է, կամ նոր արկածախնդրությունը: «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության: Սակայն ես առավել քան համոզված եմ, որ ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ այս դեպքում ամեն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ, ինչն էլ կհանգեցնի նոր իրավիճա կի, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք խոսել բանակցային նոր փաստաթղթի մասին»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորը նկատեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում կրած պարտությունն Ադրբեջանը փորձել է կոմպենսացնել քաղաքական դաշտում, սակայն այնտեղ էլ ձախողվել է: Նա նշեց, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում հարց է բարձրացրել այն մասին, որ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագրերն ուժը կորցրել են, սակայն դրան հետևել է Մինսկի խմբի համանախագահների հստակ հայտարարությունը, որ հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերն անժամկետ են և ուժի մեջ են մնում:

Նա նաև հավելեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կասեցրել է հակառակորդի հարձակումն ու անցել կանխարգելիչ գործողությունների: Նրա խոսքով՝ կանխարգելիչ գործողությունները որոշ չափով վերացնում են հավանականությունը, որ Ադրբեջանը նոր բլից կրիգի կգնա: «Կան վերլուծություններ, որ եթե այդ հրադադարը չհաստատվեր, ապա  Ադրբեջանի կորուստները ավելի շատ կլինեին, քան եղել են, ինչի արդյունքում նրանք սկսել են հրադադար մուրալ»,- եզրափակեց Մինասյանը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation