Իդեալական ժամադրության 5 կանոն
LIFEԺամադրվել եք տղամարդու հե՞տ: Օգտագործեք այդ հնարավորությունը հետևելով այս 5 կանոններին:
Պատրաստ եղեք անսպասելի իրավիճակներին
Ո՞վ է ասել, որ ժամադրությունը պետք է լինի ընթրիք կամ կինոդիտում: Հրավիրեք նրան Ձեր սիրելի թանգարանը, առավոտյան միասին վազեք, գնացեք պիկնիկի, կարճ ասած ժամանակն անցկացրեք բաց երկնքի տակ:
Ընտրեք սեքսուալ, բայց հարմարավետ հագուստ
Նեղ զգեստի մեջ խեղդվելը սեքսուալ չէ: Բացի այդ, թողեք, որ նա գործի դնի իր երևակայությունը:
Կրեք հարմարավետ կոշիկներ
Շատ բարձր կրունկները ստեղծում են երկար ոտքերի տպավորություն, սակայն անվստահ քայլվածքը Ձեզ գրավչություն չի հաղորդի: Ընտրեք այն, ինչ Ձեզ հարմար է:
Շփման մեջ թեթև եղեք
Բոլոր սիրում են այնպիսի մարդկանց, ովքեր լսել գիտեն: Հարցեր տվեք, ժպտացեք: Եթե ոչ մի ժամադրության ժամանակ չեք ծիծաղել, ապա նա դժվար թե ցանկանա շարունակել Ձեզ հետ հանդիպել:
Չի կարելի…
… ասել, թե քանի անգամ եք փորփրել նրա սոցցանցերի էջերը: Աշխատեք զարմացած ձևանալ, երբ նա ինչ-որ նոր բան կպատմի իր մասին:
… անընդհատ նայել սմարթֆոնին: Այսպես Դուք լուրջ մարդու տպավորություն չեք թողնի: Ավելի լավ է հեռախոսը թողնել պայուսակում:
… «լողանալ» «ծանր» պարֆյումով: Օգտագործեք թեթև ու հաճելի օծանելիք՝ քիչ քանակով:
… առաջարկել խոսլ հետևյալ թեմաներից. նախկիններ, չստացված հարաբերություններ, հարսանիքի ու երեխաների պլաններ, հիվանդություններ:
Աղբյուրը՝ Inchuzem.am



