Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը հասել է տարեկան 60 մլրդ դոլարի
ECONOMICSԻրանի ոչ նավթային արտահանման ծավալն անցած իրանական տարում (ավարտվել Է մարտի 20-ին) հասել Է տարեկան 60 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի ու առեւտրի փոխնախարար Վալիոլլա Աֆխամիրադը Հարավային Կորեայի գործարար շրջանների պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպմանը:
«Իրանական տնտեսությունն ավելի ու ավելի քիչ չափով Է կախված նավթից այն պայմաններում, երբ անցած իրանական տարում ոչ նավթային արտահանումը հասավ ավելի քան 60 մլրդ դոլարի»,- իրանցի պաշտոնյայի խոսքը մեջբերել Է Մեհր գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



