Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի հյուսիսարեւլյան Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքին, հայտնում են, որ պայթյունը մայիսի 1-ին մոտ ժամը 07:30-ին տեղի է ունեցել այն պահին, երբ տեղամասի տեսուչ Ռովշան Բալըեւը բացում էր ոստիկանական բաժանմունքի մուտքի դուռը:
Պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքի դռներն ու պատուհանները դուրս են ընկել, ջարդվել լուսամուտների ապակիները: Ծանր վիրավորված կապիտան Բալըեւը տարվել է ՆԳՆ Բաքվի հանրապետական հոսպիտալ:
Ենթադրվում է, որ ոստիկանական բաժանմունքում ձեռքի նռնակ է պայթեցվել:
Զաքաթալայի շրջանը բնակեցված է հիմնականում լեզգիներով, ավարներով եւ վրացիներով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



