ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պայմանավորվել են Սիրիայում ստեղծել հրադադարի մոնիթորինգի հավելյալ խումբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան պայմանավորվել են Ժնեւում մասնագետների լրացուցիչ խումբ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմը հսկելու համար, տեղեկացնում Է Associated Press գործակալությանը:
Նրա խոսքով՝ այդ խումբն աշխատելու Է շուրջօրյա:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել Է, որ քննարկվում են Սիրիայում հրադադարի վերականգնման «եւս մի քանի առաջարկություններ», բայց դրանց շուրջ պայմանավորվածություն «առայժմ չկա»: Նա ընդգծել Է, որ «ակտիվ աշխատանք» Է ընթանում Սիրիայում, մասնավորապես, Հալեպում բռնությունների դադարեցման համար:
Ջոն Քերին մայիսի 2-ին Ժնեւում հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ: Անցած գիշեր կայացել Է նրա հանդիպումը Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջոդայի հետ: Բանակցությունների թեման եղել Է Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



