Վրաստանը ՆԳ նոր նախարար ունի
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԳ նոր նախարար է նշանակել Գերոգի Մղեբրիշվիլիին:
Մինչեւ վերջերս 45-ամյա Գերոգի Մղեբրիշվիլին գլխավորում էր պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունը:
«Գեորգի Մղեբրիշվիլին հաջողակ նախարար է եղել, նա հաջող բարեփոխումներ է իրականացրել պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունում: Վստահ եմ, որ նա արդյունավետ կաշխատի ՆԳ նախարարի պաշտոնում»,-այսօր՝ օգոստոսի 1-ին, ասել է երկրի վարչապետը:
ՆԳ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը թողեց Վախթանգ Վոմելաուրին, որն այժմ գլխավորում է առանձնացած Պետական անվտանգության ծառայությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



