Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմների ժամանակ անակնկալ հարձակումներ մասին

BLOG

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առաջին հայացքից թվում է թե հետախուզությունները միշտ ամեն ինչ իմանում են ու կարող են կանխել հակառակորդների հարձակումը, սակայն միշտ չէ, որ այդպես է, իսկ ռազմական գործում կա խորամանկության գործոնը, որը ռազմավարական գործոն է: Երբեմն ամեն ինչ այլ կերպ է ստացվում անգամ ամենահզորների մոտ:
ԽՍՀՄ-ի վրա հարձակումը

1941 թ. հունիսի սկզբին Գերմանիան արդեն գրեթե լիովին պատրաստ էր առաջիկա հարձակմանը: Այն նախագծված էր ընդհուպ մինչև գրոհի կոնկրետ ժամը: Չնայած սահմանի վրա առկա գերմանական զորքերի տեղաշարժերի քողարկվածության բարձր մակարդակին, խորհրդային հետախուզությունը նկատել էր այն: Այդուհանդերձ Կարմիր բանակի ստորաբաժանումները ինչ-ինչ պատճառներով ժամանակին չէին սկսել նախապատրաստվել գերմանական առաջիկա հարձակմանը:
Հունիսի 22-ին՝ գերմանական ավիացիայի հարձակումից ընդամենը ժամեր առաջ միայն, խորհրդային հրամանատարությունը արևմտյան ռազմական շրջաններ ուղղարկեց դիրեկտիվա 1-ը՝ ըստ որի «հունիսի 22-23-ին հնարավոր էր գերմանական ուժերի հանկարծակի հարձակում» մի շարք շրջանների վրա:
Պերլ Հարբոր

1941 թ. դեկտեմբերի 7-ը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենախայտառակ ամսաթիվն է: Դեռևս 1932 թ. լայնամասշտաբ վարժությունների ընթացքում երևաց թե որքան խոցելի են Հավայան կղզիները ծովային և օդային հարձակման վտանգի առջև: Նույնը ապացուցվեց նաև 1937 և 1938 թթ. վարժությունների ընթացքում, սակայն ամերիկյան հրամանատարությունը ոչինչ չփոխեց կղզիների պաշտպանության կազմակերպման մեջ: Ամերիկյան հետախուզությունը տարաբնույթ տեղեկություններ ուներ ճապոնական հավանական հարձակման մասին, սակայն դրանք պատշաճ կերպով չէին մշակվել և ընդհանուր իրավիճակի գնահատումը որոշակի սխալ էր կատարվել: Արդյունքում Դեկտեմբերի 7-ի առավոտյան, հարձակման առաջին ալիքով դեպի Օահու կղզի շարժվեցին 134 մարտական ինքնաթիռներ:
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում ռադարները ֆիքսեցին մոտեցող ինքնաթիռները, սակայն այդ փաստն անուշադրության մատնվեց. ամերիկացիները կարծեցին, թե դա մոտեցող ամերիկյան B-17 ռմբակոծիչներն են: Հարձակման մասին բազմաթիվ հաղորդումները կա՛մ անուշադրության մատնվեցին, կա՛մ ընդհանրապես անտեսվեցին:
Առաջին ալիքից հետո կղզու վրա գտնվող գրեթե ողջ ինֆրաստրուկտուրան ոչնչացվել էր: Այդուհանդերձ ամերիկացի օդաչուների մոտ ստացվեց մի քանի ինքնաթիռ օդ բարձրացնել և անգամ որոշակի վնաս հասցնել ճապոնական օդուժին:
Ի վերջո, հարձակման արդյունքում ամերիկյան նավատորմի գրեթե բոլոր նավերը կա՛մ խորտակված էին, կա՛մ վնասված, իսկ օդուժի գրեթե կեսը լիովին ոչնչացված: Մարդկային կորուստները կասմում էին ավելի քան 3000 հոգի: Ճապոնական ուժերի այս հանկարծակի հարձակումը բերեց ցանկալի արդյունքների, սակայն հեռանկարային առումով ամերիկյան այս խայտառակությունն ի վերջո բերեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբ “փորձարկելուն”:

Նորմանդիա
Գերմանացիները 1944թ. արևմուտքում ունեին տարբեր տվյալներով 38-60 դիվիզիա: Եւս 179 դիվիզիա և 5 բրիգադա, ընդ որում ավելի պատրաստված, գտնվում էին արևելյան ճակատում:
Դաշնակիցների ներխուժման պլանը մշակելիս շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ հակառակորդին հայտնի չեն երկու կարևորագույն բաղադրիչները՝ գործողության վայրն ու ժամանակը: Գաղտնիության ու անսպասելիության ապահովման համար մշակվեց և կյանքի կոչվեց պատմության մեջ խոշորագույն ապաիրազեկման գործողությունը՝ Fortitude, Կոմիտե ХХ:
Ֆորտիթյուդն իր մեջ ներառում էր երկու բանակների ստեղծման իմիտացիա: Դրանցից մեկն իբր ստեղծվում էր հյուսիսում՝ Էդինբուրգում և ուղղված էր դեպի Նորվեգիա, իսկ հարավային «բանակը»՝ Պա-դե-Կալեում: Ֆորտիթյուդի նպատակն էր դաշնակիցների զորքերի իջեցման իրական վայրից հակառակորդի ուշադրությունը շեղելն էր, ինչն ի վերջո պսակվեց հաջողությամբ և դաշնակիցների ներխուժումը հաջողվեց:

Ներխուժումը Նորմանդիա սկսվեց գիշերային զանգվածային պարաշյուտային դեսանտից, օդային գրոհներով ու գերմանական ափամերձ դիրքերի գնդակոծությամբ, իսկ հունիսի 6-ի վաղ առավոտյան սկսվեց դեսանտն արդեն ծովից: Ափհանումը տևեց մի քանի օր՝ գիշեր ու ցերեկ: Հունիսի լույս 6-ի գիշերը դեսանտային նավերը կուտակվեցին Լա Մանշում: Ֆորտիթյուդը հաջողել էր, և գերմանացիների Նորմանդիայի պաշտպանության համար օգտագործում էին համեմատաբար սակավաթիվ ուժեր, քանի որ չէին սպասում հարձակման:
Նորմանդիայի համար ճակատամարտը շարունակվեց մոտ երկու ամիս և ավարտվեց Փարիզի ազատագրմամբ ու Ֆալեզի կաթսայի անկումով 1944 թ. օգոստոսին:
Յոմ-Կիպուր
1973 թ. հոկտեմբերի 6-ին ժ. 14:00-ին սկսվեց Ահեղ Դատաստանի օրվա պատերազմը: Եգիպտոսն ու Սիրիան արաբական ևս 6 երկրների աջակցությամբ միաժամանակ հարձակվեցին իսրայելական դիրքերի վրա: Եգիպտական բանակին հաջողվեց առաջին անգամ անսպասելի հարձակում իրականացնել:
Պատերազմի պլանավորումը կատարվում էր խորհրդային ռազմական դոկտրինայի շրջանակներում: Այն ենթադրում էր ուժերի առավելագույն կենտրոնացում, ուղղված Իսրայելի պաշտպանական ստորաբաժանումների ճեղքում՝ դրանք ոչնչացնելու նպատակով: Ընդ որում նրանք ենթադրում էին, որ մոբիլիզացիան կտևի մոտ մեկ օր: Այդ մեկ օրվա ընթացքում արաբական ուժերը պլանավորում էին բեկել հակամարտության ընթացքն իրենց օգտին:

Հոլանի բարձունքներում, որտեղ սկսվել էր սիրիական ներխուժումը՝ ուժերի հարաբերակցությունը հետևյալն էր՝ մեկ իսրայելական տանկայաին գումարտակը մարտնչում էր սիրիական տանկային դիվիզիայի դեմ: Սիրիական առաջխաղացումը խափանվեց բացառապես իսրայելական բանակի խիզախության, ոգու և գրագիտության շնորհիվ: Իհարկե մեծ դեր էր խաղում նաև տանկերի տեխնիկական առանձնահատկությունները, որոնք Իսրայելի բանակի տանկերի օգտին էին խոսում, սակայն քանակային ահռելի տարբերությունը առնվազն հավասարեցնում էր իրավիճակը:
Սինայի թերակղզում իրավիճակը փոքր ինչ այլ էր: Արդեն հոկտեմբերի 7-ին եգիպտացիները գրավեցին Արևելյան Կանտառան' Սինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը: Իսրայելն իրոք պատրաստ չէր դիմակայելու հակառակորդին: Իսրայելական ստորաբաժանումների հակահարվածները սկզբի օրերին թույլ էին և առանց դժվարության կասեցվում էին եգիպտացիների կողմից:

Այս պատերզմում նախաձեռնությունն անցավ Իսրայելին միայն մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 14-ին, իսկ դրանից հետո Իսրայելին հաջողվեց ի վերջո ջախջախել հարձակվող զորքերին և հոկտեմբերի 24-ին վերջ դնել ակտիվ ռազմական գործողություններին: Ինչևէ հարկ է նշել, որ պատերազմի առաջին օրերին Իսրայելը հայտնվել քր անմխիթար վիճակում հենց անսպասելիության գործոնի պատճառով:
Սրանց ցավոք բոլոր գործողությունները չեն, երբ հարձակվողներին հաջողվել է անակնկալի բերել դիմացինին, չնայած հետախուզական տվյալների ակնհայտությանը: Երբեմն ռազմական խորամանկությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ներկայումս դա հիանալի իրականացնում են նաև տարբեր ահաբեկչական կազմակերպությունները աշխարհի ամենահզոր երկրներում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns