Երևան-Թալին ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 2-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Երևան-Թալին ավտոճանապարհին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 11 TT 560 պ/հ (վարորդ՝ Ա.Բ. ծնված 1977թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել լվացման աշխատանքներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



